Բաժիններ՝

Մխիթարյանը հնարավոր է` դարձյալ չմեկնի Ադրբեջան. «Արսենալ»-ը և ադրբեջանական ակումբը հայտնվել են ԵԼ նույն խմբում

Հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է բաց թողնի Եվրոպայի լիգայի շրջանակում Ադրբեջանում կայանալիք «Ղարաբաղ» և «Արսենալ» ակումբների միջև ֆուտբոլային հանդիպումը:

Մոնակոյում օգոստոսի 31-ին կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքում E խմբում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցներից մեկը կլինի ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը:

«Արսենալ»-ի հայաստանցի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է` չմեկնի Ադրբեջան և բաց թողնի «Ղարաբաղ»-ի հետ հանդիպումը: Պատճառը` Մխիթարյանի` Ադրբեջանի «սև ցուցակում» լինելու հանգամանքն է: Ֆուտբոլիստն այդ ցուցակում հայտնվել էր Արցախ այցելության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031