«Շեֆ չէ, չեմ եղել, բայց եղել եմ ղեկավար, ոլորտի պատասխանատու, սեփական սխալները ուրիշի վրա չեմ բարդել, վերցրել եմ պատասխանատվություն ամբողջ համակարգի համար»
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրթության և գիտության նախարարի պաշտոնը թողել եմ 2016 թվականի փետրվարից և դրանից հետո երբեք հրապարակային հանդես չեմ եկել ինձ հաջորդած նախարարների աշխատանքի մասին, որպեսզի պահպանեմ կոլեգիալության սկզբունքը:
Երբեք և ոչ մի խնդիր չեմ կապել Սերգո Երիցյանի, կամ Աշոտ Բլեյանի, կամ Լևոն Մկրտչյանի հետ:
Այդ սկզբունքը բարեկրթության և պրոֆեսիոնալիզմի հետևանք է թե՛ մարդկայաին հարաբերությունների մեջ, թե՛ քաղաքական գործունեության մեջ:
Շեֆ չէ, չեմ եղել, բայց եղել եմ ղեկավար, ոլորտի պատասխանատու, սեփական սխալները ուրիշի վրա չեմ բարդել, վերցրել եմ պատասխանատվություն ամբողջ համակարգի համար:
Իմ ժամանակ մենակ Live չկար, թե չէ ֆեյսբուք, սելֆի, casual – դա մենք վաղուց ենք արել 🙂
Գլուխ գովալ չեմ սիրում, աշխատանքս էլ անթերի չի եղել, ինչպես բոլորինը նաև, իմ օրոք համակարգում իրականացվել են բազմաթիվ ծանր, ոչ պոպուլյար բարեփոխումներ, որոնց անհրաժեշտությունը անգամ նոր կառավարությունն է ընդունել:
Ու կրկին շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ով աշխատել ու առ այսօր աշխատում է ոլորտում»: