Ինչո՞ւ է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր համազգեստը վարդագույն
Օրերս «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատեց, որ պատմության 140 տարիների ընթացքում առաջին անգամ թիմը կունենա վարդագույն համազգեստ:
Համազգեստի գույնը կապված է The Football Pink թերթի հետ, որը տպագրում էր նույն ընկերությունը, որը հիմա տպագրում է Manchester Evening News-ը:
Թերթը տպագրվել է 1970-ականներին բաց վարդագույն թղթի վրա, շաբաթ օրերին: TFP-ն երկար ժամանակ Մանչեսթերում անցկացվող ֆուտբոլային շաբաթվա կարևոր մասն է եղել: «Մանչեսթեր Յունայթեդի» և «Սիթիի» երկրպագուները կարող էին իմանալ թիմի վերջին արդյունքները թերթի նոր տպագրված համարում:
Թերթը շատ հայտնի էր Մանչեսթերում, սակայն համացանցի զարգացմանը զուգահեռ՝ դրա վաճառքը նվազեց: 2007 թվականից թերթն այլևս չի տպագրվում: Այս մրցաշրջանում ակումբը հայտարարեց, որ The Pink-ը վերադառնում է: Դա նոր համազգեստի առաջին անոնսներից էր:
Պաշտոնապես վարդագույն համազգեստը վաճառքի կհանվի սեպտեմբերի 13-ին: Այն հնարավոր է ձեռք բերել ակումբի պաշտոնական խանութներից և Adidas-ից:
Վերջին տարիներին adidas-ը վարդագույն համազգեստ է թողարկել Մադրիդի «Ռեալի» համար 2014 թվականին: 2011 թվականին վարդագույն համազգեստով էր հանդես գալիս թուրինյան «Յուվենթուսը»: Առհասարակ, թուրինցիները առաջիններից էին, որ դաշտ դուրս եկան վարդագույն համազգեստով:
Սիրարփի Աղաբաբյան