
««Մանչեսթեր Յունայթեդը» ֆանտաստիկ մարզիչ ունի». Ռայան Գիգզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը կարծում է, որ պետք չէ հրաժարվել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյից:
Հիշեցնենք, որ երկուշաբթի «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Տոտենհեմին» 0:3 հաշվով:
««Մանչեսթեր Յունայթեդը» ֆանտաստիկ մարզիչ ունի: Ակումբն այս պահին դժվար ժամանակ է ապրում, սակայն երբեմն պետք է անցնել դժվարությունների միջով:
Կարծում եմ, որ թիմը ունի ճիշտ մարզիչ, և նրանք պետք է պահեն մարզչին: Ակումբը, ֆուտբոլիստներըև երկրպագուները պետք է միասնական լինեն»,- ասել է Գիգզը:
Սիրարփի Աղաբաբյան