Բաժիններ՝

«Տեսակրկնությունների համակարգը չի համոզել ինձ». ՈՒԵՖԱ-ի նախագահ

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը չի հաստատել այն տեղեկությունը, ըստ որի՝ տեսակրկնությունների համակարգը կարող է կիրառվել Չեմպիոնների լիգայում, սկսած այս մրցաշրջանի քառորդ եզրափակիչներից:

«Ես չգիտեմ, թե որտեղից է հայտնվել այս տեղեկությունը: Մենք դեռ դա չենք քննարկել: Եվ ես, իրականում, այնքան էլ համոզված չեմ VAP համակարգի արդյունավետության վրա: Դեռ կան պահեր, որոնք պետք է ուղղվեն:

Ո՞վ է որոշում, որ պետք է կիրառվի համակարգը: Գլխավոր մրցավա՞րը, թե՞ վիդեոասիստենտը: Երկրպագուները դա չեն հասկանում, ինչպես և լրագրողները:
Շատ տարօրինակ բաներ կան: Բայց մենք հասկանում ենք, որ մի օր տեսակրկնությունների համակարգի օգտագործումը կդառնա անհրաժեշտություն:

Ես Ռոբերտո Ռոսետիին ասել եմ, որ մենք կկիրառենք համակարգը, երբ պատրաստ կլինենք: Անհրաժեշտ է կիրառել այս համակարգը միանգամից և ամենուրեք, քանի որ մենք խաղում ենք ամբողջ Եվրոպայում: Չեմպիոնների լիգան ոչ սովորական մրցաշար է:

Բացի այդ, պետք են նաև համակարգից օգտվելու կանոններ: Աշխարհի առաջնության ժամանակ մի քանի վիդեոասիստենտներ ոչինչ չէին անում, նրանք պարզապես նստել և սպասում էին հանդիպման ավարտին: Մրցավարներից մեկը պատմել է ինձ, որ երբ վիճելի դրվագում փորձել է լսել ասիստենտին, պարզապես մենակ է մնացել»,- նշել է Չեֆերինը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս