Բաժիններ՝

Հրապարակվել են «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների մրցութային երգերը

«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան էջում:

Օգոստոսի 30-ին հրապարակվել են նախագծի տասներկու մասնակիցների երգերը՝ այբբենական կարգով.

Անահիտ Առաքելյան – «Շաբադիբամ»

Անի – «ANGELS»

Աննա – «1 2 3 4»

Արփի – «Պար»

Գոռ X – «Why Don’t?»

Էլիզա – «Իմ երազանք»

Էրիկ – «Արի պարի»

Լիա – «Կամաց – կամաց»

Լիլի – «Պայքար»

L.E.V.O.N – «L.E.V.O.N»

Հարութ Հարությունյան – «Ամառ է»

Մարիա Պետրոսյան – «Happy Birthday»

«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկու կիսաեզրափակիչ համերգային ծրագրերը կհեռարձակվեն Առաջին ալիքի ուղիղ եթերում սեպտեմբերի 9-ին և 16-ին, իսկ եզրափակիչը՝ սեպտեմբերի 23-ին: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս