
Խաբի Ալոնսոն վերադարձել է «Ռեալ» և գլխավորել է U-13 թիմը

Մադրիդցիները հավաքում են վետերաններին:
«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն ավարտեց կարիերան 2017-18թթ. մրցաշրջանի վերջում, որից հետո ընդունվեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային կից ՈՒԵՖԱ-ի մարզիչների դասընթացներին: Մայիսի 36-ամյա Ալոնսոն ավարտեց ուսումը. A և B լիցենզիա ստանալու համար նա պետք է պրակտիկա անցնի ակումբներից մեկում: Նախկին կիսապաշտպանն ընտրեց «Ռեալը»:
Ինչպես գրում է ESPN-ը, մեկ տարի պրակտիկայից հետո Ալոնսոն կարող է մարզել յուրաքանչյուր մակարդակում:
Ավելի վաղ տարբեր տարիքային թիմեր գլխավորել են «Ռեալի» նախկին այլ ֆուտբոլիստներ՝ Ռաուլը, Գուտին և Սանտյագո Սոլարին:
Խաբի Ալոնսոն Եվրոպայի կրկնակի չեմպիոն է (2008, 2012) և աշխարհի չեմպիոն (2010) Իսպանիայի հավաքականի կազմում: Ալոնսոն հանդես է եկել «Լիվերպուլի», «Ռեալը» և «Բավարիայի» կազմերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը