
Արագ պատրաստվող բանանի մուրաբա

Բաղադրիչներ
1. Անիսոն – 1 հատ
2. Շաքարավազ – 130 գ
3. Վանիլին – 1 ճ/գ
4. Կիտրոնաթթու – 1 թ/գ
5. Բանան – 500 գ
Պատրաստման եղանակը
1. Բանանը տրորել պատառաքաղով: Ավելացնել շաքարավազ, վանիլին, անիսոն և կիտրոնաթթու: Զանգվածը դնել կրակի վրա: Երբ եռա, վերցնել: Մի քանի ժամ անց (3-4) նորից հասցնել եռման և վերցնել 10 րոպե անց:
2. Մուրաբան լցնել բանկաների մեջ և պահպանել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը