
«Ռեալը» հետևում է Ստերլինգին, բայց ամռանը չի գնի նրան

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակներում է:
Sky Sports-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը մշտապես հետևում է 23-ամյա անգլիացու խաղին, մասնավորապես, «Ռեալի» սկաուտները ներկա են լինելու Ազգերի Լիգա Անգլիա-Իսպանիա հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Ուեմբլիում:
Ամեն դեպքում, մադրիդյան ակումբը չի ցանկանում գնել Ստերլինգին ամռանը: Մադրիդցիները մտադիր են ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքները այն բանից հետո, երբ ֆուտբոլիստի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ կավարտվի:
Սիրարփի Աղաբաբյան