Բաժիններ՝

«Հուսով եմ` գերմանացի երկրպագուները չեն սուլի ինձ». Գյունդողան

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը պատմել է, թե ինչպես է արձագանքելու երկրպագուների սուլոցներին:

27-ամյա կիսապաշտպանը նախկինում քննադատության է ենթարկվել Գերմանիայում` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման համար:

Հունիսին Գերմանիայի ազգային հավաքականի երկրպագուները Լևերկուզենում՝ Սաուդյան Արաբիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ, սուլել են նրան:

«Հուսով եմ` գերմանացի երկրպագուները չեն սուլի ինձ: Բայց եթե դա տեղի ունենա, ես ստիպված կլինեմ ընդունել դա:

Դա ինձ համար փորձություն կլինի: Բայց ես խոստանում եմ, որ ամբողջ ուժը կներդնեմ դաշտում»,- ասել է Գյունդողանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031