Բաժիններ՝

ՈՒԵՖԱ-ն Վենգերին և Մոուրինիոյին հրավիրել է էլիտար մարզիչների հավաքին, Գվարդիոլային և Զիդանին՝ ոչ

Մարզիչներ Զինեդին Զիդանը, Դիեգո Սիմեոնեն, Խոսեպ Գվարդիոլան չեն հրավիրվել մասնակցելու եվրոպական ակումբների էլիտար մարզիչների համաժողովին:

20-րդ համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 4-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում:

Առաջատար մարզիչները կխոսեն իրենց ծրագրերի մասին, կփոխանակվեն գաղափարներով, ինչպես նաև կկիսվեն մտքերով, թե ինչպես է պետք զարգացնել եվրոպական ֆուտբոլը:

Միջոցառմանը հրավիրված են Ժոզե Մոուրինիոն («Մանչեսթեր Յունայթեդ»), Կարլո Անչելոտին («Նապոլի»), Ռաֆայել Բենիտեսը («Նյուքասլ»), Սերխիո Կոնսեյսաոն («Պորտու»), Ունայի Էմերին («Արսենալ»), Պաուլո Ֆոնսեկան («Շախտյոր») ), Ռուդի Գարսիան («Մարսել»), Չենոլ Գյունեշը («Բեշիկթաշ»), Խուլեն Լոպետեգին («Ռեալ Մադրիդ»), Թոմաս Տուխելը (ՊՍԺ), ինչպես նաև «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս