Մարիանո Դիասը 5 տարվա պայմանագիր կկնքի «Ռեալ Մադրիդի» հետ
«Լիոնի» հարձակվող Մարիանո Դիասը վերադառնում է «Ռեալ»:
Ըստ Onda Cero-ի՝ մադրիդյան ակումբը 25-ամյա հարձակվողի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր:
Ավելի վաղ «Սևիլիան» համաձայնեցրել էր տեղափոխությունը «Լիոնի» ֆուտբոլիստի հետ, սակայն մադրիդյան ակումբը, ով պահպանում էր դոմինիկացի ֆուտբոլիստի իրավունքների 35%-ը, ակտիվացրել է ֆուտբոլիստին 20 մլն եվրոյի դիմաց գնելու տարբերակը:
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին անձամբ քննարկել է Մարիանոյի հետ նրա՝ Իսպանիա վերադառնալու հնարավորությունը:
Դիասը «Ռեալ Մադրիդի» կազմում խաղացել է 2012 թվականից մինչև 2017 թվականը՝ հիմնականում երիտասարդական կազմում, սակայն մի քանի հանդիպում անցկացրել է նաև հիմնական կազմում: Մինչև 2017/18 մրցաշրջանի մեկնարկը ֆուտբոլիստը տեղափոխվեց «Լիոն»:
Անցյալ մրցաշրջանում նա 34 խաղ անցկացրեց Ֆրանսիայի առաջնությունում և 18 գոլի հեղինակ դարձավ:
«Սևիլիայի» նախագահ Խոսե Կաստրոն հաստատել է, որ «Լիոնի» առաջատար Մարիանոն, ում նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել իր ակումբը, կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»:
«Մադրիդը չէր ցանկանում գնել նրան ամբողջ ամառ, բայց հենց մենք սկսեցինք հետաքրքրություն ցուցաբերել, նրանք որոշեցին, որ վերադարձնում են իրենց ֆուտբոլիստին»,- հայտարարել է Կաստրոն:
Սիրարփի Աղաբաբյան