Բաժիններ՝

ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն լինի. այաթոլլա Խամենեի

Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին օգոստոսի 29-ին հայտարարել է, որ ներկա փուլում ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակով բանակցություններ չեն կարող լինել։ «Ներկա պահին, հաշվի առնելով Վաշինգտոնի ագրեսիվ ու անբարյացակամ տոնը, ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակով բանակցություններ հնարավոր չեն»,- ասված է Խամենեիի հայտարարության մեջ, որոը հրապարակված է նրա պաշտոնական կայքում:

Ընդսմին նա հավելել է, որ «ԱՄՆ-ի հետ նախկին պայմանավորվածություններից օգուտը նվազագույն էր»: «ԱՄՆ-ի ցանկանում է, որ մենք առաջինը գնանք բանակցությունների: Ինչպես ես արդեն ասել եմ՝ դա չի լինի»,- ընդգծել է Իրանի ղեկավարը: Ավելի վաղ էլ Ալի Խամենեին դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն: «Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր են «միայն այն ժամանակ, երբ Իրանը վստահ կլինի, որ Վաշինգտոնն իրեն չի խաբի»: «Այսօր նման վստահություն չկա»,- ասել է նա:

«Գործողություների համատեղ համապարփակ ծրագրից Ամերիկայի դուրս գալն ապացուցում է, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել»,- հավելել է Խամենեին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս էգալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: ԳՀՀԾ-ին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս