Մինչև օրս երիտասարդի գտնվելու վայրը անհայտ է. Արցախի ոստիկանություն
Արմեն Հարությունի Սարգսյանը (ծնվ. 12.08.1994թ. հաշվառված է ԱՀ Քաշաթաղի շրջան ք.Բերձոր 6-րդ թաղամաս 44 տանը ), 2018թ.օգոստոսի 23-ին ժամը 09։30-ի սահմաններում դուրս է եկել տնից և մինչև օրս նրա գտնվելու վայրը անհայտ է։
Ա.Հ.Սահակյանի արտաքին նշաններն են.
-հասակը՝175-180 սմ, միջին կազմվածքով, լայն ճակատով, սև կիսագանգուր կարճ կտրած խիտ մազերով, հաստ հոնքերով և շագանակագույն խոշոր աչքերով։ Հագին եղել է կապույտ ջինսե տաբատ, մոխրագույն սև գծանախշերով կիսաթև շապիկ և սև սպորտային նմանվող կոշիկներ։
Վերջինս լավ տիրապետում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին (համակարգչային), խոսում է դանդաղ։
Արցախի ոստիկանություն