Բաժիններ՝

«Ուրախ կլինենք Պոգբային տեսնել «Բարսելոնայում»». Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն նշել է, որ ուրախ կլինի իր թիմի ուժեղացման համար՝ ի դեմս «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի: Պաշտպանն ուրախ կլինի, եթե Պոգբայի տեղափոխման մասին շշուկները դառնան իրականություն:

«Մենք ուրախ կլինենք, եթե նա միանա մեզ: Պոգբան շատ լավ ֆուտբոլիստ է, բայց տվյալ պահին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է: Տեսնենք՝ կփոխվի՞ արդյոք ինչ-որ բան ապագայում: Ինձ շատ բան հայտնի չէ «Մանչեսթեր Յունայթեդում» նրա իրավիճակի և Մոուրինիոյի հետ հարաբերությունների մասին»,- ասել է Պիկեն:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մաչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 3 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031