Բաժիններ՝

«Միլանը» պլանավորում է գնել Մարսիալին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, «Միլանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անթոնի Մարսիալի ծառայություններով:

Համաձայն պարբերականի տեղեկության՝ Մարսիալը հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությանը, որ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2018-19թթ. մրցաշրջանի ավարտը: Սպասվում է, որ «Միլանը» կփորձի ձեռք բերել 22-ամյա ֆրանսիացի հարձակվողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մարսիալի նկատմամբ հավակնություններ ունեն նաև «Յուվենթուսը» և «Չելսին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է ֆրանսիացու վաճառքից ստանալ 112 մլն եվրո: Հիշեցնենք, որ մանկունյանցիները ձեռք են բերել Մարսիալին 2015 թվականին «Մոնակոյից» 60 մլն եվրոյով:

Նախորդ մրցաշրջանում Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 30 խաղ, դարձել է 9 գոլի և 5 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս