Բաժիններ՝

Ջեյմի Վարդին և Գարի Կեհիլն ավարտեցին կարիերան Անգլիայի հավաքականում

Առյուծները կորցրին միանգամից երկու խաղացողի: «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին և «Չելսիի» պաշտպան Գարի Կեհիլը հայտնել են Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին, որ ավարտել են ելույթներն ազգային թիմի կազմում:

Ֆուտբոլիստները պատրաստ են վերադառնալ թիմ, եթե դրանում լինի սուր անհրաժեշտություն: «Եթե վատագույն սցենարը պատահի, և բոլորը վնասվածք ստանան, ապա ես չեմ ասի «ոչ»»,- Վարդիին է մեջբերում BBC-ն:

Վարդին հավաքականի կազմում անցկացրել է 26 հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ:
Կեհիլի ակտիվում գրանցվել է 61 խաղ և 5 գոլ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031