Բաժիններ՝

Բեն Աֆլեքը կրկին բուժվում է ալկոհոլամոլությունից

Դերասան Բեն Աֆլեքը մեկնել է վերականգնողական կենտրոն՝ բուժվելու ալկոհոլամոլությունից: Ինչպես հաղորդել է TMZ պորտալը, նա այնտեղ, հավանաբար, երկար ժամանակ կանցկացնի:

Ինչպես նշել է հրատարակությունը, Աֆլեքը որոշում է ընդունել կնոջ՝ դերասանուհի Ջենիֆեր Գառների ազդեցությամբ: Աղբյուրի տվյալներով՝ Գառները Համացանցում տեսել է ամուսնու լուսանկարները, որտեղ նա գարեջրի եւ լիկյորի շշերով լի տուփեր է տանում:

Դրանից հետո Գառներն Աֆլեքին համոզել է մեկնելու կլինիկա: Պորտալը ճշտում է, որ դերասանները պաշտոնապես ամուսնալուծված չեն, թեեւ ապահարզանի փաստաթղթեր են ներկայացրել: Գառները եւ Աֆլեքը շարունակում են սերտ շփումները եւ դաստիարակում են երեք երեխաներին: Դերասանն ավելի վաղ նույնպես բուժում է ստացել ալկոհոլամոլության դեմ:

Այդ մասին նա պատմել է 2017 թվականին: Աֆլեքը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Անհետացածը», «Խելացի Ուիլ Հանթինգը», «Փիռլ Հարբոր», «200 սիգարետ», «Արմագեդոն», «Դոգմա» եւ «Աղջիկը Ջերսիից», ինչպես նաեւ կատարել է Բեթմենի դերը մի քանի կինոնկարներում՝ ըստ DC-ի պատկերապատումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031