Բաժիններ՝

Սենատոր Մակքեյնին հողին կհանձնեն սեպտեմբերի 2-ին

Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնին, որն օգոստոսի 25-ին վախճանվել է կյանքի 82-րդ տարում, հողին կահանձնեն սեպտեմբերի 2-ին Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) Ռազմածովային ակադեմիայի տարածքում, որը նա ավարտել է 1958 թվականին: Այս մասին ասված է օրենսդիրի աշխատակազմի՝ օգոստոսի 26-ին տարածված հայտարարության մեջ:

Դրանում նշված է, որ Մակքեյնի դիով դագաղը չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 29-ին, կգտնվի Ֆինիքսում Արիզոնայի օրենսդիր մարմնի շենքում, հինգշաբթի օրն՝ օգոստոսի 30-ին, քաղաքի բապտիստական եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն: ԱՄՆ-ի Կոնգրեսում սենատորն Արիզոնան ներկայացնում էր 35 տարի:

Դրանից հետո կտրվեն պետական պատիվներ. ուրբաթ օրն՝ օգոստոսի 31-ին, դիով դագաղը հրաժեշտի համար կդրվի Կապիտոլիումի կենտրոնակեան ռոտոնդում, իսկ հիշատակի ազգային ժամերգությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 1-ին, Վաշինգտոնի Մայր տաճարում: Սեպտեմբերի 2-ին Ռազմածովային ակադեմիայի տարածքում մասնավոր կարգով տեղի կունենա սենատորի հուղարկավորությունը:

Ինչպես հայտնել է The New York Times թերթը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում ներկա գտնվել Մակքեյնի հուղարկավորությանը: Հրատարակության տվյալներով՝ նախկին նախագահներ Ջորջ Բուշ Կրտսերին եւ Բարաք Օբամային խնդրել են ելույթ ունենալ արարողությանը: Նախնական կարգով պլանավորվում է, որ Թրամփի վարչակազմը սգո միջոցառումներում կներկայացնի փոխնախագահ Մայք Փենսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս