Երիտասարդ բռնցքամարտիկները ձեռնունայն են վերադառնում աշխարհի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ձեռնունայն է վերդառանում աշխարհի առաջնությունից:
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները Բուդապեշտում ընթացող աշխարհի առաջնությունում: Հայաստանի 3 ներկայացուցիչները մեդալի համար պայքարում պարտություն կրեցին՝ բավարարվելով 5-8-րդ տեղերով:
Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Վլադիմիր Մարգարյանի գլխավորությամբ: