Բաժիններ՝

Լոնդոնում կշռել են կենդանաբանական այգու բոլոր բնակիչներին

Լոնդոնի կենդանաբանական այգու ավելի քան 19 հազար բնակիչներ անցել են կշռվելու եւ հանգուցային պարամետրերի չափման ամենամյա ընթացակարգը, տեղեկացնում է BBC-ն: Պինգվիններ, կապիկներ, գորիլաներ, վագրեր, ընձուղտներ եւ սուրիկատներ. սրանք միայն քիչ մասն են այն կենդանիների, որոնք անցել են ավանդական արարողությունը:

Ամբողջ աշխարհի կենդանաբանական այգիները տեղեկատվություն են փոխանակում, որպեսզի, այդ թվում, համեմատեն կենդանիների անհետացող տեսակների վերաբերյալ տվյալները: Ճիշտ է, ոչ բոլոր կենդանիներն են խանդավառությամբ վերաբերվել այդ ընթացակարգին, եւ մի քանիսին ստիպված են եղել կշեռքի վրա քշել՝ օգտագործելով տարբեր հնարամտություններ: Սկյուռանման կապիկները շատ են հետաքրքրվել կշեռքներով, բայց կշռվելու համար դույլի մեջ ցատկել չէին շտապում:

«Մենք պետք է իմանանք կենդանաբանական այգու յուրաքանչյուր բնակչի հիմնական պարամետրերը՝ անկախ այն բանից՝ փոքր է նա, թե մեծ,- ասել է այգու աշխատակից Մարկ Հաբենը:-Դա մեզ օգնում Է վստահ լինել, որ բոլորը, ում մասին մենք հոգ ենք տանում, առողջ են, լավ են սնվում ու աճում»: Քաշը եւ հասակը կանդանաբանական այգու բնակիչների առողջության հանգուցային ցուցանիշներն են, ասում են նրա աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031