
Նրբաբլիթներ եգիպտացորենի ալյուրով. մեկ բաղադրիչը փոխում է ամեն ինչ

Բաղադրիչներ
1. Եգիպտացորենի ալյուր – 1 բաժակ
2. Ցորենի ալյուր – 0.5 բաժակ
3. Կաթ (տաք) – 2-2.5 բաժակ
4. Ձու – 2 հատ
5. Շաքարավազ – 2 ճ/գ
6. Աղ – 1 պտղունց
7. Բուսայուղ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Տաք կաթը խառնել շաքարավազի, աղի և ձվի հետ: Լավ հարել:
2. Ավելացնել եգիպտացորենի և ցորենի ալյուրը, նորից լավ հարել և ավելացնել բուսայուղը: Խառնել, թողնել՝ հանգստանա 20 րոպե:
3. Նրբաբլիթները տապակել երկու կողմից լավ տաքացրած տապակի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը