Բազեն գլխով մխրճվել է ավտոմեքենայի թափարգելի մեջ ու լռվել-մնացել
Ավտոմեքենան ընթանում էր ժամում 90 կիլոմետր արագությամբ, երբ բազեն հանկարծ բախվում է դրան եւ հրաշքով ողջ մնում այն բանի շնորհիվ, որ լռվել-մնացել է ավտոմեքենայի թափարգելի մեջ:
Կադրերում երեւում է, թե ինչ զվարճալիորեն է բազեն լռվել ավտոմեքենայի ցանցում. նրա գլուխն այնպիսի դիրքով է հայտնվել ներսում, որ նա չի կարողանում իր ճանկերով որեւէ բանի հենվել եւ բառացիորեն կախված է իր վզից:
Հոլովակի հեղինակը եւ ավտոմեքենայի տերը պատմում է, որ ճանապարհով ընթանում էր ժամում 90 կիլոմետր արագությամբ, երբ իր ավտոմեքենայի մեջ է մխրճվում թռչունը:
Սկզբում նա խիստ վախենում էր նայել տեղի ունեցածին, որովհետեւ մտածում էր, թե բազեն մահացու հարված է ստացել, բայց, այնուամենայնիվ, որոշել է դուրս գալ ու տեսել է պատահածը:
Նրան օգնության է հասել մոտակայքում գտնվող մի տղամարդ: Կադրերում երեւում է, թե նա ինչպես է փորձում բռնել թռչնին եւ նրան դուրս բերել, բայց թռչունն «աքացի է տալիս» եւ վախեցնում իր փրկչին: Այդ ժամանակ տղամարդը բռնում է նրա թեւերից, որպեսզի նա կտրուկ շարժումներ չանի, եւ պտուտակահանի օգնությամբ թռչնի լռված գլուխը շարժում է հարկավոր ուղղությամբ:
Եվ ահա բազեն ազատության մեջ է, բայց, չգիտես ինչու, թռչել չի ցանկանում: Տղամարդը նրան նստեցրել է գետնին, իսկ նա շարունակել է մնալ այդ դիրքում եւ այս ու այն կողմ նայել՝ թույլ տալով «գնահատել» իր գեղեցկությունը եւ նույնիսկ շոյել: Ի վերջո, երկար հորդորներից հետո նա, այնուամենայնիվ, թռչում է:
This hawk flew into a moving car and got stuck in its front grill. Luckily these kind people were there to save his life ❤️?
Gepostet von Daily Mail am Sonntag, 12. August 2018