Բաժիններ՝

Շունը դաշնամուր է նվագում և երգում. տեսանյութ, որը գերել է ցանցը

Այս զվարճալի կադրերն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 12 մլն դիտում են հավաքել եւ գերել սոցցանցերի օգտատերերին: Ընտանի կենդանիները զվարճալի եւ վիրուսային տեսանյութերի մեծամասնության գլխավոր հերոսներն են ցանցում:

Իրենց գործողություններով, արձագանքներով եւ ծիծաղաշարժ արարքներով նրանք նվաճում են միլիոնավոր մարդկանց սրտերը: Այս տեսանյութում, որը նկարահանվել է երաժշտական գործիքների խանութի սեփականատիրոջ կողմից, շունը կանգնած է հետեւի թաթերի վրա եւ առջեւի թաթերով դաշնամուր է նվագում:

Բայց դա դեռ ամենը չէ. նա ոչ միայն թաթերով սեղմում է ստեղների վրա, այլեւ երգում է: Չնայած այն բանին, որ շունն ակներեւաբար երաժշտական դպրոց չի ավարտել, այդ ամենը նրա մոտ այնքան էլ վատ չի ստացվում:

https://www.facebook.com/pssj60/videos/10216776401622975/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս