Բաժիններ՝

«Հույս ունեմ դառնալ ավելի կարևոր ֆուտբոլիստ «Ռեալում» և հավաքականում». Ասենսիո

«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն պատմել է իր նպատակների մասին:

«Իմ հիմնական նպատակը միշտ հաղթելն է «Ռեալում»: Ինչ տեղի կունենա ապագայում, անհայտ է:

Թե՛ ակումբում, և թե՛ հավաքականում արդեն ունեցել եմ կարևոր խաղերում մեկնարկային կազմում հայտնվելու հնարավորություն: Հույս ունեմ դառնալ ավելի կարևոր ֆուտբոլիստ «Ռեալում» և հավաքականում»:

Հարձակման գծում ես կարող եմ խաղալ ամենուր, սակայն ես սիրում եմ միշտ լինել մեկ հիմնական դիրքում:

Մեծ սպասումնե՞ր: Աշխատում եմ շատ ուշադրություն չդարձնել դրանց: Այն, որ դրանք հայտնվել են, բնական է, քանի որ անցկացրել եմ երկու հրաշալի մրցաշրջան ակումբում: Հուսով եմ՝ ապագայում ևս կարողանամ արդարացնել սպասումները»,- նշել է Ասենսիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031