Բաժիններ՝

«Դուք պեսիմիստ եք, ես՝ ոչ». Մոուրինիոն՝ «Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն արձագանքել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերջին հայտարարությանը:

««Բրայթոնը» հաղթանակի ավելի շատ քաղց ուներ, քան մենք»,- նշել էր Պոգբան:

«Դա ասել է Պոգբան: Նա պետք է պատասխան տա իր խոսքերի համար: Եթե Պոգբայի խոսքերի բացատրությունն եք ուզում, հարցրեք նրան:

Խնդիրներ «Մանչեսթեր Յունայթեդո՞ւմ»: Այո, բայց մի հարցրեք ինձ դրա մասին, քանի որ չգիտեմ մամուլում գրվող խնդիրների անգամ 10 %-ի մասին: Ես այն մարդը չեմ, ով ձեզ պետք է: Դուք պեսիմիստ եք, ես՝ ոչ»,- նշել է Մոուրինիոն:

«Տոտենհեմի» հետ խաղից առաջ պորտուգալացու ամբողջ ասուլիսը տևեց ընդամենը 8 րոպե:

Մոուրինիոն նաև նշել է, որ լավ հարաբերություններ ունի ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարզիչը և Վուդվորդը տարաձայնություններ ունեն տրանսֆերտների պատճառով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս