Բաժիններ՝

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի՞

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի կողմից փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը դատարանը վերացրել է:

Դատարանը փաստել է, որ ըստ էության նախաքննական մարմնի կողմից քրեական հետապնդումից հրաժարվելը հիմնավորված չի եղել, ինչը նշանակում է, որ Տիգրան Աթանեսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռևս նախորդ տարի ապրիլի 27-ին փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի, Արմեն Սողոմոնյանի, Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, Արսեն Հարությունյանի և Վրեժ Խաչիկյանի միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, սակայն նախաքննական մարմինը Տիգրան Աթանեսյանի և Վրեժ Խաչիկյանի մասով քրեական հետապնդումը դադարեցրել էր հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մյուսների մասով նախաքննությունն ավարտվեց և գործը գնաց դատարան:

Արմեն Սողոմոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին և Արսեն Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով։

Ինչպես օրերս տեղեկացրել էինք, այս քրեական գործը դատարանը կարճեց՝ հաշտության հիմքով, սակայն ինչպես պարզվում է Տիգրան Աթանեսյանի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը դատարանը հիմնավորված չի համարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս