Բաժիններ՝

«Իտալիայում պատերազմն ընթանում է մինչև խաղը. Անգլիայում մինչև մեկնարկը երեկույթ է, իսկ դաշտում՝ ճակատամարտ». Սարի

Լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին համեմատել է ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքը Սերիա Ա-ում և ԱՊԼ-ում:

«Իտալիայում պատերազմն ընթանում է մինչև խաղը: Բայց խաղի ժամանակ, եթե 20 րոպե անց հաշիվը 2:0 է, ամեն ինչ ավարտվում է: Այստեղ մինչև մեկնարկի սուլիչը երեկույթ է, բայց դաշտում պատերազմ է սկսվում: Ես գերադասում եմ Անգլիան»,- ասել է Սարին ESPN FC-ին տված հարցազրույցում:

«Չելսիում» Սարին պարտվեց Անգլիայի Սուպերգավաթը «Մանչեսթեր Սիթիին» (0:2), բայց հաղթեց առաջնությունում «Հադերսֆիլդին» (3:0) և «Արսենալին» (3:2):

Նախորդ 3 մրցաշրջանում Սարին մարզել է «Նապոլին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս