
Զիդանը մտադիր է Մոուրինիոյի հեռացման դեպքում դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է ընկերներին, որ «Մանչեսթեր Յունայթեդից» աշխատանքի առաջարկի է սպասում՝ ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հեռացման դեպքում, գրում է Daily Mail-ը:
Ակումբի տնօրենների խորհուրդը տվյալ պահին մտադիր չէ հեռացնել պորտուգալացուն, բայց հույս ունի ստանալ մարզչից ընդունելի արդյունքներ բոլոր մրցաշարերում: Մոուրինիոն տարաձայնություն ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի հետ, որը կարող է որոշիչ լինել նրա հեռացման հարցում:
Զիդանը գտնում է, որ ինքը հանդիսանում է գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն և շատ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը