Բաժիններ՝

Ապօրինի կտրել էր բակի ծառերը

Օգոստոսի 21-ին Նոր Նորքի համայնքային ոստիկաները շրջագայության ժամանակ նկատել էին, որ Նանսենի փողոցի շենքերից մեկի բակում հաստաբուն երկու ծառ է կտրված:

Լուսանկարել էին, չափագրել կոճղերը: Համպատասխան արձանագրություն կազմելուց հետո ոստիկանները հետքերով գնացել ու գտել էին, թե ուր են տեղափոխել կտրած ծառերը: Բակից չէին հանել, կամ դեռ չէին հասցրել հանել, ինչը հուշում էր, որ կտրողն, ամենայն հավանականությանբ, շենքի բնակիչներից է:

Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները պարզեցին, որ նշված ծառերը օգոստոսի 19-ին կտրել է Նանսենի փողոցի նույն շենքի բնակիչ Ռազմիկ Թորոսյանը:
Բացատրական աշխատանքների արդյունքում Թորոսյանը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031