Բաժիններ՝

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

Օգոստոսի 23-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին և երկրորդ սպայական գումարտակների, ուղեկցող հատուկ վաշտի և հետախուզման հատուկ խմբի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում:

Արդյունքում 13 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 9 մեքենայի վարորդներ ոչ սթափ վիճակում էին, 14 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 3 տրանսպորտային միջոցի հողմապակիները թաղանթապատ էին, մեկ մեքենայի խլացուցիչը վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու համար:

Հայտնաբերվեց նաև մեկ սահմանված ժամկետում չհաշվառված տրանսպորտային միջոց:
Կրկին հորդորում ենք բոլոր վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031