Մերկելը Վրաստանում կարևորել է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հաստատումը

ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հաստատումը կարեւոր է Գերմանիայի համար:

«Ցանկանում եմ ընդգծել, որ շատ կարեւոր է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, քանի որ նա Եվրամիության հարեւանն է, բայց, մյուս կողմից, մեզ հարկավոր է հստակեցնել մեր արեւելյան քաղաքականության մեջ»,- ասել է Մերկելը՝ օգոստոսի 24-ին ելույթ ունենալով Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների առջեւ:

Ընդ որում՝ նա նշել է, որ «Ռուսաստանի հետ շատ դժվար է կարգավորել հարաբերությունները»:

«Մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կապակցությամբ: Գերմանիայի արեւելյան քաղաքականությունը միտված է լինելու հեռանկարին, մասնավորապես, այն բանին, որ Վրաստանը վերստին մոտ լինի Եվրոպային»,- ասել է Մերկելը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031