Ովքեր են աշխարհի ամենահարուստ մարզուհիները
Forbes հանդեսն իր կայքում հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշը 2018 թվականի ընթացքում:
Առաջատարը դարձել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը: Նրա վաստակը գնահատել են 18,1 մլն դոլար: Երկրորդից վեցերորդ տեղերում հայտնվել են այլ թենիսիստուհիներ՝ Կարոլին Վոզնյացկին (13 մլն), Սլոուն Սթիվենսը (11,2 մլն), Գարբինիե Մուգուրուսան (11 մլն), Մարիա Շարապովան (10,5 մլն) եւ Վինուս Ուիլյամսը (10,2 մլն):
Թոփ-10-ում տեղ են գտել այլ մարզաձեւերի երկու ներկայացուցչուհիներ: Յոթերորդ հորիզոնականում է բադմինթոնիստուհի Պուսառլա Վենկատա Սինդհուն՝ 8,5 մլն դոլար եկամուտով, իններորդ դիրքում՝ արշավորդուհի Դանիկա Պատրիկը, որը վաստակել է 7,5 մլն դոլար:
Ուիլյամսը երրորդ տարին անընդմեջ դառնում է աշխարհի ամենահարուստ մարզուհին:
2018 թվականի մարտին թենիսիստուհին վերսկսել է ելույթները 13-ամսյա ընդմիջումից հետո՝ կապված դստեր ծնվելու հետ: Ներկայում աշխարհի նախկին առաջին ռակետը 26-րդ տեղն է զբաղեցնում WTA-ի վարկանիշում: