Բաժիններ՝

Արա Պողոսյանը հեռացել է բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին փաստեց Պողոսյանն անձամբ: Հեռանալու պատճառը կապված է ազգային թիմերի հետ կապված պլանների ձախողման հետ: «Ես զբաղվում էի ազգային թիմերի զարգացման ծրագրով, ինչը կանգնեցվեց: Հիմա զբաղվում եմ ազգային առաջնությամբ` A լիգայի զարգացմամբ»,-ասաց Պողոսյանը:

Արա Պողոսյանը բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնին էր 2015 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս