Բաժիններ՝

«Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայի օդաչուները պայմանական հակառակորդի կրակային խոցման առաջադրանքներ են կատարել

Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռազմական ավիացիոն բազայի ուղղաթիռային էսկադրիլայի երիտասարդ օդաչուները երկկողմ վաշտային տակտիկական զորավարժությունների շրջանակներում իրականացնում են լեռներում պայմանական հակառակորդի կրակային խոցման առաջադրանքներ:

Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ուղղաթիռների անձնակազմերը ավիացիոն սպառազինությունից իրականացնում են էլեկտրոնային կրակահերթեր և պայմանական հակառակորդի օբյեկտների հրետակոծում: Զորավարժություններն անցկացվում են «Կամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: Մասնակցում են նաև մոտոհրաձգային ստորաբաժանումներ:

Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հարվածային Ми-24П և ռազմա-տրանսպորտային Ми-8АМТШ ուղղաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031