
Կառավարությունում այլևս միայն միլիոնատերեր չեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեղափոխությունից հետո կազմավորված կառավարության շատուշատ անդամներ պաշտոնը ստանձնելու պահին բավական համեստ միջոցներ են ունեցել, ինչը պարզ է դառնում վերջինների հայտարարագրերն ուսումնասիրելուց հետո: Կարելի է ասել, որ մենք, համենայն դեպս, դեռեւս փոքր-ինչ զուսպ կյանքով ապրող գործադիր մարմին ունենք:
Նրանց շարքերում է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, ով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Համաձայն հայտարարագրի՝ նրան է պատկանում մեկ բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ հունիսի 11ին, նա ունեցել է 954 հազար դրամ դրամական միջոցներ եւ 887 հազար դրամ եկամուտ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: