
«Երեկվա ուղիղ եթերի կարևոր արձագանք». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օգոստոսի 22-ին իր «Ֆեյսբուք»-ի էջում ուղիղ եթերի արձագանքներին: «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ վարչապետը կատարել է հետևյալ գրառումը.
«Երեկվա ուղիղ եթերի կարեւոր արձագանք. ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել:
Հայաստանում աշխատատեղեր կան, բայց ցավոք մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին:
Սա խնդիր է, որով պետք է զբաղվի կառավարությունը: Բայց նաև յուրաքանչյուր աշխատանք փնտրող պետք է զբաղվի ինքն իրենով»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2139082349745482?__xts__[0]=68.ARBvMM0Mt50f4TQIBtBBezs4o1skDeC0153anE8A5D8LtZP-e1U3etxVU5oEHSHcXZgTzd00dsT-e6_9T3qyZTHU8XSkGZKFd9TRUQM-G7jnABlHkSquKy-DfEIcTPuIpQ4l7z4&__tn__=-R