Գեներալ Մանվելի մտերիմները ողջ օրը հիվանդանոցի բակում են անցկացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ գեներալ Մանվել Գրիգորյանին մի քանի օր է՝ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն՝ դատաբժշկական փորձաքննության շրջանակներում հետազոտություններ անելու նպատակով։

Նրա պաշտպան Արայիկ Ալբանդյանը մեզ ասաց, որ Մանվել Գրիգորյանին երեկ են տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, իսկ թե որքան կմնա այնտեղ, կորոշեն բժիշկները։

Ինչպես կալանավայրում, այնպես էլ հիվանդանոցում տեսակցությունն արգելված է։ Չնայած դրան՝ մենք տեղեկացանք, որ գեներալի մտերիմները ողջ օրը հիվանդանոցի բակում են անցկացնում։ Հիշեցնենք, որ դատաբժշկական փորձաքննությունը նշանակել է դատարանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031