Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Արագածոտնում «Մուղնու գյոլ» կոչվող տարածքում

Օգոստոսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մոտակայքում՝ 5000 քմ, Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ 400 քմ, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի գերեզմանատանն այրվել է 800 քմ, Հրազդան-Հանքավան 1-ին կմ-ի մոտակայքում` 2 հա, Արամուս գյուղի գերեզմանատանը՝ 2500 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գերեզմանատանը՝ 3000 քմ, Արարատի մարզի Հովտաշեն գյուղի Սահմանապահների փողոցի թիվ 4 տան հետնամասում՝ 1200 քմ, Մասիս քաղաքում՝ 1500 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Անտառ պուրակ» հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Մուղնու գյոլ» կոչվող տարածքում՝ 100 քմ, Ագարակ գյուղի մոտակայքում՝ 1500 քմ, Նոր Արթիկ գյուղի դաշտերում՝ 15 հա խոտածածակ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս