Բաժիններ՝

Զովասարում տան վրա նռնակ նետած երիտասարդները ձերբակալվել են

Օգոստոսի 20-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում տուն են պայթեցրել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ օրը Զովասար գյուղի բնակիչ Արգիշտի Կիրակոսյանն իր հորեղբոր որդու` Վրեժ Կիրակոսյանի հետ, որոշել են վրեժխնդիր լինել նույն գյուղի մեկ այլ բնակչից, որն այժմ պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում: Նրանք ժամը 2-ի սահմաններում, նախապես ձեռք բերված «Ֆ1» տեսակի նռնակը նետել են համագյուղացու տան դիմաց: Նռնակը պայթել է, վնասել տան մուտքի դուռն ու պատուհանի ապակին:

Դեպքից ժամեր անց, ձեռնարկված համալիր որոնողական աշխատանքների արդյունքում, Արգիշտի և Վրեժ Կիրակոսյանները բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին:
Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:

Կիրակոսյանները ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս