
Օգտատերերը հայտնել են App Store-ի աշխատանքի խափանման մասին

Օգոստոսի 23-ին մի քանի երկրում խնդիրներ են դիտվում Ape Store հավելվածների խանութի աշխատանքում: Այդ մասին հայտնել է Downdetector ծառայությունը, որն սպասարկում է ժողովրդականություն վայելող ինտենետ-ռեսուրսների աշխատանքը:
«Ape Store-ի աշխատանքում խնդիրներ են դիտվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով ժամը 23:28-ից (Երեւանի ժամանակով 07:28-ից)»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ:
Նրա տվյալներով՝ Ape Store-ի աշխատանքում տեղ գտած խափանումների մասին օգտատերերը հայտնում են Գերմանիայում. Հորդանանում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: