
Պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. հայտնի է տուժածների ինքնությունը

Օգոստոսի 22-ին՝ ժամը 16:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա: Պատահարի հետևանքով մեքենաներից մեկը կողաշրջվել է, իսկ վարորդները՝ Դ. Խ.-ն, (1976թ.) և Ս. Մ.-ն (1973թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ս. Մ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Դ. Խ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և հատուկ տեխնիկայի միջոցով ուղղել շրջված ավտոմեքենան: