Բաժիններ՝

Արետա Ֆրանքլինը կտակ չի թողել. TMZ

Երգչուհի Արետա Ֆրանքլինը, որն օգոստոսի 16-ին մահացել է 76 տարեկան հասակում, կտակ չի կազմել: Օգոստոսի 21-ին այս մասին հայտնել է TMZ կայքը՝ վկայակոչելով իր կողմից ձեռք բերված դատական փաստաթղթերը:

Այդ փաստաթղթերի համաձայն՝ երգչուհին մահացել է՝ կտակ չթողնելով: Դա նշանակում է, որ մահվան պահին նման փաստաթուղթ չի կազմվել, ճշտել է պորտալը: Միչիգանի նահանգի օրենքների համաձայն, որտեղ երգչուհին մահացել է, նրա ունցվածքը հավասարապես բաժանվում է չորս զավակների միջեւ:

Արետա Ֆրանքլինը վախճանվել է օգոստոսի 16-ին Դեթրոյտում (Միչիգանի նահանգ): Մահվան պատճառ է դարձել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:

Նրան հողին կհանձնեն օգոստոսի 31-ին Դեթրոյտի Վուդալուն գերեզմանատանը: Այնտեղ են հանգչում երգչուհու հայրը, երկու քույրերը, եղբայրը եւ եղբորորդին:

Հուղարկավորությանը հրավիրված են միայն հանգուցյալի ընտանիքի անդամները եւ մերձավոր բարեկամները:

Երգչուհին բացառիկ ուժեղ եւ գեղեցիկ ձայն ուներ: 1987 թվականին նրա անունը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների թվում առաջինն է հայտնվել ամերիկյան Ռոք ն ռոլի փառքի սրահում: Rolling Stone հանդեսը նրան դասել է մեծագույն վոկալիստների շարքը երաժշտության այդ ուղղության պատմության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս