
Բելգիայի բնակիչն ավելի քան 107 մլն եվրո է շահել վիճակախաղով

Բելգիայի բնակիչն օգոստոսի 21-ին ավելի քան 107 մլն եվրո է շահել EuroMillions («Եվրոմիլիոններ») եվրոպական վիճակախաղով: Այդ մասին օգոստոսի 22-ին հայտնել է վիճակախաղի մամուլի ծառայությունը:
EuroMillions-ի շնորհիվ տարեկան միլիոնատեր են դառնում Բելգիայի մի քանի բնակիչներ: Այսպես, 2016 թվականի հոկտեմբերին բրյուսելցի փողոցներ մաքրողը շահել է
EuroMillions-ի 168 մլն եվրոյի ջեքփոթը, ինչն ամենախոշոր շահումն է դարձել թագավորության պատմության մեջ: 2017 թվականին երկու այլ երջանիկներ Բելգիայում նույն այդ վիճակախաղով շահել են 153 մլն եւ 23 միլիոն եվրո՝ համապատասխանաբար:
EuroMillions առաջին վիճակախաղը 2004 թվականի փետրվարի 13-ին անցկացվել է երեք երկրում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում: 2004 թվականի հոկտեմբերին վիճակախաղին միացան եւս վեց երկրներ՝ Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Ավստրիան:
Շահումները հարկվում են միայն Շվեյցարիայում: Վիճակախաղի մեկ տոմսն արժե երկուսուկես եվրո: Ընդամենը վիճակախաղին մասնակցել է մոտավորապես 200 միլիոն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: