Բաժիններ՝

Ռեժիսոր Դենի Բոյլը հրաժարվել է «Բոնդ 25» ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց

Ռեժիսոր Դենի Բոյլն այլեւս չի մասնակցի «Բոնդ 25» ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին հայտնել են կինոնկարի պրոդյուսերները եւ նրա գլխավոր աստղը՝ Դենիել Քրեյգը:

«Մայքլ Ջ. Ուիլսոնը, Բարբարա Բրոքքոլին եւ Դենիել Քրեյգը հայտարարել են, որ Դենի Բոյլը որոշել է «Բոնդ 25» ֆիլմի նկարահանումներին այլեւս չմասնակցել ստեղծագործական տարակարծությունների պատճառով»,- հաղորդվում է Twirrer-ում Բոնդապատումի պաշտոնական էջում:

Կինոնկարը պետք է էկրան բարձրանա 2019 թվականի նոյեմբերի 8-ին, նկարահանումներն սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերին: Բրիտանացի ռեժիսոր Դենի Բոյլը նկարահանել է «Ասեղի վրա», «Լողափ», «Միլիոնատերը՝ ետնախորշերից», «127 ժամ» եւ այլ ֆիլմեր:
Բոնդապատումի առաջին՝ «Դոկտոր Նոուն» ֆիլմի պրեմիերան կայացել է 1962 թվականի հոկտեմբերի 5-ին Լոնդոնում:

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի նկարահանումների ողջ պատմության ընթացքում 007 գործակալի դերակատարը եղել են վեց դերասաններ՝ Շոն Քոններին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը. վերջին Բոնդը դարձել Է Դենիել Քրեյգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս