Բաժիններ՝

Forbes-ն աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասան է ճանաչել Ջորջ Քլունիին

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2018 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ցուցակի առաջին հորիզոնականում է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ով 12 ամսվա ընթացքում վաստակել է 239 միլիոն դոլար: Երկրորդ հորիզոնականում է Դուեյն Ջոնսոնը, ով վաստակել է 124 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է Ռոբերտ Դաունին (կրտսեր), ով վաստակել է 81 միլիոն դոլար:

Ջորջ Քլունին «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031