
«Բարսելոնան» կկարողանա վերադարձնել Մինային «Էվերթոնից»

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» արդեն նախկին կիսապաշտպան Յերրի Մինայի «Բարսելոնայից» «Էվերթոն» տեղափոխության մանրամասները:
Կատալոնական ակումբն իրավունք ունի 60 միլիոն եվրոյով գնել կոլումբիացուն, սակայն այդ իրավունքը նրանք կունենան 2020 թվականի ամռանից: 2019 թվականին կատալոնցիները չեն կարողանա վերադարձնել Մինային:
Հիշեցնենք, որ 23-ամյա կոլումբիացու համար անգլիացիները վճարել են 30,25 մլն եվրո, ինչպես նաև 1,5 մլն եվրո բոնուս: Պայմանագրում կա կետ, ըստ որի՝ կատալոնական ակումբը կարող է հետ գնել իր խաղացողին:
«Բարսելոնայի» պաշտպան Յերրի Մինան ավելի վաղ նշել էր, որ շատ է ցանկանում մնալ կատալոնական ակումբում՝ չնայած քիչ խաղաժամանակ է ստանում:
Սիրարփի Աղաբաբյան