Բաժիններ՝

«Չելսին» Ազարին կառաջարկի նոր պայմանագիր

Բելգիացի լրագրող Քրիստոֆ Տերոպոդելիլիսի տվյալներով՝ «Չելսին» իր կիսապաշտպան Ազարին կառաջարկի նոր պայմանագիր:

Լոնդոնյան ակումբն արդեն վստահ է, որ Ազարն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանալու, բայց ցանկանում են նոր երկարաժամկետ պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին:

Ակումբը փորձ էր արել սկսել բանակցություններն անցյալ տարվա վերջին: Այն ժամանակ Ազարն ասել էր, որ չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել:

Սակայն այսօր Էդեն Ազարը բացառել է այս ամռանը թիմից հեռանալու հնարավորությունը:

«Ես ուրախ եմ «Չելսիում» և գոհ եմ ամեն ինչից: Շատ բան է ասվել, բայց հիմա ամեն ինչ ինձ դուր է գալիս: Պայմանագրով ես ևս երկու տարի թիմում եմ: Կտեսնենք, թե ինչ կլինի հետագայում: Այս տարի չեմ հեռանա ակումբից:

«Արսենալի» հետ խաղում մենք տեսանք, որ երկրպագուները դեռ սիրում են ինձ: Ես ամեն ինչն եմ սիրում այստեղ: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն առաջիկա 1-2 տարում»,- ասել է Ազարը:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալն» արդեն երկար ժամանակ փորձում է գնել Էդեն Ազարին:

«Եթե «Ռեալն» ուզում է գնել ինձ, նրանք գիտեն՝ ինչ անել»,- ավելի վաղ նշել էր Ազարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս