Բաժիններ՝

Լա Լիգայի ակումբների ավագներն ԱՄՆ-ում խաղեր անցկացնելուն դեմ դուրս կգան

Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի (AFE) գրասենյակում այսօր երեկոյան կհավաքվեն բոլոր 20 թիմերի ավագները:

Լա լիգայում հանդես եկող ակումբները համաձայն չեն, որ առաջնության որոշ խաղեր անցկացվեն ԱՄՆ-ում:

Օգոստոսի 16-ին հայտնի դարձավ, որ Լա լիգան պայմանագիր է կնքել ԱՄՆ-ում գործող ԶԼՄ-ների հետ, ըստ որի՝ մի շարք ֆուտբոլային հանդիպումներ տեղի կունենան Հյուսիսային Ամերիկայում:

Համաձայնագիրը նախատեսված է 15 տարվա համար, իսկ առաջին նման խաղերը, հավանաբար, տեղի կունենան արդեն այս մրցաշրջանում, բայց դժվար թե մինչև Նոր տարին: ԱՄՆ-ում անցկացվելիք խաղում պետք է խաղան «Ռեալը», «Բարսելոնան» կամ «Ատլետիկոն»:

Այս համաձայնությունը ձեռք է բերվել առանց AFE- ի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համաձայնության:

Ակնկալվում է, որ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան կհրապարակի մի հայտարարություն, որը ստորագրվելու է թիմերի 20 ավագների կողմից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031