Բաժիններ՝

«Բարսելոնան» 19-ամյա պաշտպանի համար կառաջարկի 10 մլն եվրո

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Բոկա Խունիորսի» 19-ամյա պաշտպան Լեոնարդո Բալերդիի նկատմամբ, այս մասին հայտնում է As-ը:

«Բոկա Խունիորսի» նախագահ Դանիել Անգելին հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Բալերդիով, սակայն ակումբը մերժել է կատալոնցիների առաջարկը: Մոտ ապագայում «Բարսելոնան» մտադիր է նոր առաջարկ ներկայացնել: Ակումբը կփորձի գնել ֆուտբոլիստին 10 մլն եվրոյով:

Բալերդին դեռ չի խաղացել «Բոկայի» առաջին թիմի պաշտոնական հանդիպումների ընթացքում: Բալերդին հավաքականի հետ հաղթել է Արգենտինայի մինչև 20 տարեկան պատանիների միջազգային COTIF-2018 մրցաշարում:

Ֆուտբոլիստը միջմրցաշարային նախապարաստման ընթացքում մարզվել է հիմնական թիմի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031